close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ն իրավունք չունի դատարանի որոշումն ապօրինի համարել. Հայկ Ալումյան

Քաղաքական

14 Օգոստոսի 2018, 12:02
 ՀՔԾ-ն իրավունք չունի դատարանի որոշումն ապօրինի համարել. Հայկ Ալումյան

Ցավալի է, որ որևէ պետական մարմին դատարանի որոշումը համարում է ապօրինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով երեկ՝ ՀՔԾ-ի հայտարարությանը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:

Ալումյանի խոսքով՝  ՀՔԾ-ն, հավանաբար, լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստն ու իր սեփական լիազորությունների շրջանակը: «Եթե որևէ փաստաբան դատարանի որևիցե որոշում անվանում է ապօրինի ու պատրաստվում է վիճարկել այն, դա որոշ առումով հասկանալի է, քանի որ փաստաբանը  հանդես չի պետության անունից, իսկ պետական մարմինը նման իրավունք չունի: ՀՔԾ-ն կարող էր ասել, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ, տեսնում են որոշակի թյուր բաներ, սակայն իրավունք չունի դատարանի որոշումն ապօրինի համարել»,-ասաց Ալումյանը:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica