close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. ուղևորի դին հայտնաբերվել է մեքենայից 3 մ հեռավորության վրա

Հասարակություն

14 Օգոստոսի 2018, 10:32
 Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. ուղևորի դին հայտնաբերվել է մեքենայից 3 մ հեռավորության վրա

Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: Ուղևորի դին (տվյալները չի հաջողվել պարզել) հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica