close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Հարությունյա­նը Մոսկվայում է, բայց ՌԴ-ն թույլ չի տալիս նրան ձերբակալել. «Հրապարակ»

Քաղաքական

14 Օգոստոսի 2018, 10:03
 Միքայել Հարությունյա­նը Մոսկվայում է, բայց ՌԴ-ն թույլ չի տալիս նրան ձերբակալել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Պաշտպանության նախկին նա­խարար, ՀՀ նախկին ռազմա­կան տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կստուգեն նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը: Մենք նախորդ շաբաթ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու, թե ստուգել են Մ. Հարությունյանի քաղաքացիության հարցը: Երեկ մեզ կրկին պատասխանեցին՝ կստուգենք: Տպավորություն է, թե այդ ստուգումը տաժանակիր աշխատանք է, այլ ոչ թե անձնագրայինի բազայում 5 րոպեանոց գործողություն: Ի դեպ, Խաչատուրո­վը ևս ՌԴ քաղաքացի է և, լավատեղյակների պնդմամբ, չէր գա հարցաքննության, եթե իմանար, որ իրեն որպես մեղադրյալ են ներգրավելու»,– գրում է օրաթերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica