close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Հասարակություն

13 Օգոստոսի 2018, 19:39
 Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ

Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարըԱրցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբեղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ներկա գտնվել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Շնորհակալություն հայտնելով անձնակազմին գերազանց ծառայության և նախորդ կիսամյակում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար, ՀՀ պաշտպանության նախարարը  մատնանշել է այն խնդիրների համալիրը, որի վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:

Ուսումնական նոր փուլի  մեկնարկին նվիրված միջոցառումը եզրափակվել է զինանձնակազմի հանդիսավոր երթով։

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը,  Արցախի իր պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է նաև ՊԲ հյուսիս-արևելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

Դավիթ Տոնոյանը ծանոթացել է նաև «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի կողմից առաջնագծում իրականացվող ծրագրերին՝ քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ ևս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:

Ծրագրի նախաձեռնողները վստահեցրել են, որ առաջիկայում ևս հիմնադրամը կշարունակի լինել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությամբ նպաստել բանակի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կյանքի կոչելու գործին:


Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica