close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը Խաչատուրովի հարցը խնդրահարույց է որակել

Քաղաքական

13 Օգոստոսի 2018, 10:04
 Պուտինը  Խաչատուրովի հարցը խնդրահարույց է որակել

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկման դնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը. գրում է ТАСС գործակալությունը։ 

«Այն թեմաներից, որոնք պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,-ասել է Նազարբաևը:

Պուտինն, իր հերթին, նշել է, որ կան ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցեր, որոնք հարկավոր է քննարկել:

«Կան նաև խնդրահարույց հարցեր, այնպիսի, որոնց մասին դուք նշեցիք»,-ասել է Պուտինը:

Պուտին-Նազարբաև հանդիպումը կայացել է Ղազախստանում:

Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև՝ միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica