close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՔՊ»-ի պատգամավորները Լիբանանում հանդիպել են ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի հետ

Աշխարհ

11 Օգոստոսի 2018, 09:45
 «ՔՊ»-ի պատգամավորները Լիբանանում հանդիպել են ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի հետ

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյեան» կենտրոնում ընդունել է «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Լենա Նազարյանին եւ Հրաչյա Հակոբյանին։

Ըստ Aztagdaily-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Լիբանանի խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև հարաբերությունները ամպրապնդելու հարցը, ինչպես նաև Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրվող փոփոխությունները։

«ՔՊ»-ի պատգամավորներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանում կատարվող փոփոխության հարցում ՀՅԴ-ի զորակցության առնչությամբ՝ շեշտելով, որ ընթացող վարքագիծն իր մեջ չի կարող պարունակել կանխամտադրություն կամ վրիժառական միտում։

Բագրատունին իր հերթին ներկայացրել է Լիբանանի քաղաքական իրավիճակն ու ՀՅԴ-ի դիրքորոշումները։  Նա վստահություն է հայտնել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները միշտ գերադասում են Հայաստանի եւ հայության շահերը և հետամուտ լինում՝ ամրապնդելու երկրի անկախությունն ու գերիշխանությունը, ինչպես նաև պաշտպանում ազատ լինելու իրավունքը։

Բագրատունին նաև վստահություն է հայտնել այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին հույս ներշնչելով են հասնում սպասված բարեփոխումներին, որոնց միշտ զորավիգ է եղել Դաշնակցությունը՝ ելնելով իր ընկերային-տնտեսական սկզբունքներից:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica