close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի կալանքի գործով որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Իրավունք

10 Օգոստոսի 2018, 16:40
 Քոչարյանի կալանքի գործով որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Որոշումը կհրպարակվի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած բողոքի քննությունը երեկոյան հետաձգվել էր: Շուրջ 8 ժամ տևած քննության ընթացքում գործով 4 պաշտպաններն առանձին-առանձին բողոքներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ մեղադրանքի կողմն իր առարկություններն է հայտնել:

Դատական նիստին խոսել և մեղադրանքի վերաբերյալ հակափաստարկներ է ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica