close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միգուցե պետք չէ ՀՀ-ին վարկով զենք վաճառել. Независимое военное обозрение

Քաղաքական

10 Օգոստոսի 2018, 15:34
 Միգուցե պետք չէ ՀՀ-ին վարկով զենք վաճառել. Независимое военное обозрение

Ռուսական Независимое военное обозрение պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության մասին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանը երկար տարիներ միայն ՌԴ-ից է ոչ միայն արտոնյալ պայմաններով զենք ստացել, այլև քաղաքական աջակցություն և տնտեսական պրեֆերենցիաներ:

Հեղինակը նշում է, որ ՌԴ-ից զենքի մատակարարումը հավասարություն է ստեղծում հակամարտող կողմերի միջև, սակայն ոչ բոլորի սրտով է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը:

«Այսպես` ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոութսի  զեկույցում ասվում է, որ կողմերի` փոխզիջման չգնալու ցանկությունը, դրսից ճնշման ուժեղացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռք բերումը 2018-ին կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»,-ասվում է  նյութում:

Նշվում է , որ հենց այդ հանգամանքը կարող էր դառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի և ՀՀ-ի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցման պատճառը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքներին և նշվում, որ դա վկայում է այն մասին, որ Երևանի դիքորոոշումը Մոսկվայի հարցում փոխվել է:

«Իսկ միգուցե պետք է ավելի պարզ վարվել` չվաճառել վարկով ժամանակակից զենք, քանի որ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, վարկը չի էլ վերադարձվում տնտեսական պատճառով, միգուցե արժե «կենդանի» փողով վաճառել այն: Այսպես ազնիվ կլինի, և նեղանալու պատճառ չի լինի»,-գրում է հոդվածագիրը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica