close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեռորը տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի. Հրանտ Մարգարյան

Հասարակություն

10 Օգոստոսի 2018, 14:40
 Տեռորը տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի. Հրանտ Մարգարյան

Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների եւ Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի: Այսպես ասած` «Նոր Հայաստանի» շարժումն ուզում ենք հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Եվ, որովհետև չենք ուզում սխալվեն, տեսակետ ենք հայտնում: Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Մենք ուզո՞ւմ ենք` Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա, որտեղ ենք մենք մտահոգություն տեսնում: Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, մենք նոր Հայաստանով ենք մտահոգ: Բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Որովհետև տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica