close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2019
USD1488.07
GBP1637.57
EUR1552.74
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բազմաղբյուր գյուղում հիմնադրված չրերի արտադրամասը լուծում է գյուղացիական արտադրանքի իրացման խնդիրը. Արագածոտնի մարզպետ

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 20:12
 Բազմաղբյուր գյուղում հիմնադրված չրերի արտադրամասը  լուծում է գյուղացիական արտադրանքի իրացման խնդիրը. Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր շրջեցի պահածոների և չրերի արտադրությամբ զբաղվող «Վարգա-ֆուդ» ընկերության արտադրամասերում, որի տնօրեն Վահագն Մկրտչյանը ծանոթացրեց արտադրական գործընթացին, ներկայացրեց առկա հզորությունները և ընդլայնման նոր ծրագիրը:

Ներկայումս արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Առաջարկներ ունեն նաև Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից, սակայն նրանց հետ համագործակցելու համար միջազգային որոշակի չափանիշների բավարարման համար անհրաժեշտ է արտադրամասն ապահովել լրացուցիչ տեխնիկական պայմաններով: 
Արտրադրության ընդլայնման նպատակով նախատեսվում է վերագործարկել չրերի արտադրամասը:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, գործում է Բազմաղբյուր համայնքում, ունի 50 աշխատատեղ և իր գործունեությամբ էականորեն լուծում է գյուղացիական արտադրանքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica