close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+6°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Սիմոնյանը Բազմաղբյուրում ծանոթացավ «Վարգա-ֆուդ» ընկերության աշխատանքներին

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 16:32
 Աշոտ Սիմոնյանը Բազմաղբյուրում  ծանոթացավ «Վարգա-ֆուդ»  ընկերության աշխատանքներին

Օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Բազմաղբյուր եւ ծանոթացավ ,,Վարգա- ֆուդ,, ընկերության աշխատանքներին:

Աշոտ Սիմոնյանը շրջեց արտադրամասերում եւ պահեստային տարածքներում, հետեւեց աշխատանքի ընթացքին եւ առկա հզորություններին: Ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը մարզպետին ծանոթացրեց արտադրական գործընթացին: Նա նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, որն  այժմ 50 աշխատատեղ ունի: Այն զբաղվում է պահածոների եւ չրերի արտադրությամբ: Ընկերության գործունեությամբ  էականորեն լուծվում է գյուղացիների բերքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը: Մթերվում են բանջարեղենի եւ մրգերի տեսականիներ՝ ծիրան, դեղձ, ելակ, մոշ, ազնվամորի, ընկույզ, սերկեւիլ, թուզ, կեռաս, լոլիկ, սմբուկ եւ այլն:

 Տնօրենը ներկայացրեց ընդլայնման նոր ծրագիրը: Ներկայումս արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Առաջարկներ ունեն նաեւ Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից: Նրանց հետ համագործակցելու համար միջազգային որոշակի չափանիշերի պետք է բավարարեն եւ այս հարցում  ակնկալում են մարզպետի աջակցությունը:

Մարզպետին ներկայացվեցին նաեւ արտադրության ընդլայնման հետ կապված մի շարք այլ խնդիրներ: Դրանցից են՝  պահեստային տարածքների տեխնիկական պայմանների ապահովումը, գործարանի հատակի վերանորոգումը, չրերի արտադրամասի վերագործարկումը: Այս պայմանները ապահովելու դեպքում հնարավորություն կստեղծվի ոչ միայն ընդլայնել արտադրությունը, այլեւ՝ նոր աշխատատեղեր ստեղծել:

Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց ի մի բերել առկա հիմնախնդիրները եւ խոստացավ առաջիկայում դրանց լուծման համար աջակցության հնարավություններ գտնել:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
Լավրովին հրավիրել են Իրաք
21 Նոյեմբերի 2018, 16:31 Լավրովին հրավիրել են Իրաք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica