close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դանակահարություն՝ Վանաձորում

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 15:15
 Դանակահարություն՝ Վանաձորում

Օգոստոսի 7-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Հրայր Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության հետևանքով:

Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ի սահմաններում, Հրայր Շ.-ն իրենց տան բակում տեսել է մի անծանոթ երիտասարդի, ով բարձրաձայն զրուցելիս է եղել հեռախոսով, մոտենալով նրան նկատողություն է արել. այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել իրենց միջև, քաշքշել են իրար և այդ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև ինչ որ սուր առարկայով հարվածել է կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Վանաձորի վետերանների մասնակցությամբ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 21.05-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գոռ Գ.-ն և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ինքն է ձեռքով մեկ անգամ հարվածել է Հրայր Շ.-ի դեմքին, այնուհետև իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է կրծքավանդակի հետնամասին՝ պատճառելով վնասվածք:
Հանցագործության գործիք դանակը վերցվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica