close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաքննական գաղտնիք է. ՀՔԾ պետը գաղտնապահ է դարձել

Իրավունք

9 Օգոստոսի 2018, 14:00
 Նախաքննական գաղտնիք է. ՀՔԾ պետը գաղտնապահ է դարձել

Այսօր կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իրավապահների կողմից երեկ հրապարակված աղմկահարույց տեղեկատվությանը, ըստ որի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք, որը հնարավոր է` օգտագործվել է 2008թ մարտի 1-ին:

Նաև այդ գործի շրջանակներում ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին, արդյո՞ք հարցաքննվել է կամ հարցաքննվելու է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ դա նախաքննական գաղտնիք է: Նա հավելեց, որ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա եղբայրն այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ, նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ:

Հարցին, թե ինչպե՞ս է կապվում գտնված զենք-զինամթերքը 2008թ-ի մարտի 1-ի հետ, Սասուն Խաչատրյանը նշեց. «Կա տեղեկատվություն, որ Մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից ու ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր, և հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»: Ճշտող հարցին, այսինքն Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները հնարավոր է` Մարտի 1-ին կրակել ե՞ն այդ զենքերից, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ դա վարկած է, որը ստուգվում է: Հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այս գործի շրջանակներում նշվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը, ՀՔԾ ղեկավարը նշեց. «Հիմա ես այդ տվյալները չեմ մեկնաբանի: Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են: Նախաքննության շահերից ելնելով, ես չեմ ցանկանում խոսել վարկածների մասին»:

Նա հավելեց, որ Մարտի 1-ի գործը նորից է քննվում` բոլոր իր հանգամանքներով, քանի որ, օրինակ, հույժ գաղտնի հրամանը` 0038-ը կցված չի եղել գործին այս 10 տարիների ընթացքում: Բացի այդ, կասկածներ կան, որ եղել են նաև այլ փաստաթղթեր, այլ հանգամանքներ, ուստի կլինեն նոր տուժողներ: Սասուն Խաչատրյանի խոսքով` մարդիկ, ովքեր ժամանակին վախեցել են քրեական հետապնդումից ու չեն հայտնել իրենց մարմնական վնասվածքների մասին, այսօր դիմում են ու տուժողի դատավարական կարգավիճակ են ստանում, հայտնում են գործի մասին իրենց ունեցած տեղեկատվությունը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica