close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու է ռուբլին անկում գրանցում. Газета.ру

Աշխարհ

9 Օգոստոսի 2018, 13:30
 Ինչու է ռուբլին անկում գրանցում. Газета.ру

 Մոսկովյան բորսայում ռուբլին օգոստոսի 8-ին դոլարի և եվրոյի նկատմամբ անկում է գրանցել մոտ 1,3 %-ով: Այդ մասին գրում է Газета.ру-ն` անդրադառնալով ռուբլու անկման պատճառներին:

 Այսպես` վերլուծաբանները ռուբլու դիրքերի թուլացումը բացատրում են այն հանգամանքով, որ բորսայի խաղացողներն արձագանքում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր խստացման մասին  բացասական նորություններին:

Ըստ վերլուծաբան Վալերի Բեզուգլովի` պատժամիջոցների խստացումը, որով արգելվում է գործարքներ իրականացնել նոր ռուսական պետական պարտքի հետ, առաջացրել են ռուսական արժույթի խուճապային վաճառք:

 Հայտնի է, որ պատժամիջոցների նախագծում նաև առաջարկվում է դիտարկել ՌԴ-ն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու հարցը:

Ըստ վերլուծաբան  Անաստասիա Իգնատենկոյի`  դա կարող է հանգեցնել այն բանի, որ ՌԴ-ն հայտնվի  անվստահելի երկրների շարքում:

 «Նման հրապարակումներից հետո բորսայի խաղացողները շտապել են առաջ անցնել և սկսել են դոլար և եվրո գնել այն հաշվարկով, որ երբ հնարավոր վտանգն իրական դառնա, նրանք ապահովագրված լինեն կտրուկ արժույթային տատանումներից»,- ասել է նա:

 

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica