close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է

Հասարակություն

9 Օգոստոսի 2018, 13:10
 Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է

Armlur.am-ն անդրադարձել է թանկացումներին՝ գրելով. «Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին, ու ընտրել ավելի մատչելին: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.4 տոկոսի գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց եւ պարզեց, որ մեկ տարվա ընթացքում սննդամթերքի շուկայում զգալի թանկացումներ են արձանագրվել: 

Օրինակ, եթե անցած տարվա առաջին կիսամյակում տավարի մսի մեկ կիլոգրամի գինը կազմել է 2500 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն արժե 3060 դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում տավարի մսի գինը բարձրացել է 560 դրամով: Բայց զգալի թանկացել է խոզի միսը, որի մեկ կգ-ն անցած տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 2700 դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում`3410 դրամ: Փոխարենը չնչին գնանկում է արձանագրվել հավի մսի շուկայում. 2017 թվականի առաջին կիսամյակում հավի մսի մեկ կգ-ն վաճառվել է 1500 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում`1440-ով: Ի դեպ, նշենք, որ ոչխարի մսի գինը եւ այս եւ նախորդ տարում շարունակում է բարձր մնալ: Պատճառը վերջին տարիներին ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումն է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն: Օրինակ` այս տարվա առաջին կիսամյակում երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ կգ ոչխարի միսը վաճառվել է 3500-3700 դրամով: Ըստ մասնագետների` Հայաստանում անասնագլխաքանակի նվազմամբ պայմանավորված` թանկացել է միսը: Իսկ մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաեւ կաթնամթերքի թանկացման։ Միայն պանրի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 250 դրամ: Պանրի մեկ կգ-ն 1910 դրամից թանկացել է` դառնալով 2160: 

Ձկնամթերքի շուկան թանկացումից անմասն չի մնացել. միայն պաշտոնական տվյալներով այս հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, ձկան եւ ծովամթերքի գներն աճել են 7.3 տոկոսով: Օրինակ` անցած տարվա հունիսին ձկան մեկ կգ-ի մանրածախ գինը կազմել է 2270 դրամ, իսկ 2018-ի հունիսին` 2700 դրամ: Իսկ ահա կարագի շուկայում շարունակում են պահպանվել բարձր գները: Այս ընթացքում կարագի գինը 5200 դրամից չի նվազում, մինչդեռ նախորդ տարվա ընթացքում այն վաճառվել է 3760-ով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում կարագի գինը բարձրացել է 1440 դրամով: Միայն թե հիշեցնենք` կարագի գները սկսեցին կտրուկ թանկանալ նախորդ տարվա սեպտեմբերից: Պաշտոնապես մեկնաբանվել է միջազգային շուկայի թանկացումներով: Ու մինչեւ հիմա կարագի գները շարունակում են բարձր մնալ»: 

Ամբողջական հոդվածը՝ Armlur.am-ում:

Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica