close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուտ են այն բոլոր լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է. Շահեն Հարությունյան

Իրավունք

9 Օգոստոսի 2018, 10:55
 Սուտ են այն բոլոր լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է. Շահեն Հարությունյան

Շուրջ 5 տարի անազատության մեջ գտնվող` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եկեք մի հատ ծուռը նստենք, դյուզը խոսենք։ Նիկոլ Փաշինյանը 5 տարի շարունակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է։ Դուրս եկավ փողոց, հայտարաիեց, որ իշխանափոխությունից հետո երկրում չի լինի կոռուպցիա, ամենաթողություն և քաղբանտարկյալները և մասնավորապես՝ անվանապես նշելով՝ Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվեն։

Գնացինք, կողքը կանգնեցինք. Եկավ իշխանության։ Սկսեց պայքար ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ամենաթողության և սկսեց պատժել հանցագործներին։ Լավ է։ Իսկ որտե՞ղ է Շանթ Հարությունյանը։ Այն նույն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։ Մարդ, ով առաջինը դուրս եկավ փողոց՝ արժեքների հեղափոխության։ Շանթ Հարությունյանը չէր հավատում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը, քանի որ բոլոր ընտրությունները կեղծվում էին։ Իսկ հիմա՞։ Իշխանություն է փոխվել, բայց կրկին անգամ Շանթ Հարությունյանը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նոր իշխանությունները չեն ցանկանում քաղբանտարկյալին ազատել՝ այդպիսով մեկուսացնելով Շանթ Հարությունյանին և իր գաղափարախոսությանը։

ՀԳ. Քաղբանտարկյալի հարցը չպետք է տեղափոխել իրավական հարթություն, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ չկա քաղաքական հոդված (ինչպպես օրինակ Սովետ միության մեջ)։

ՀԳ.2 Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ օր առաջ պիտի ազատվի Շանթ Հարությունյանը, բա ինչի՞ այդ ժամանակ մեկը չասեց, պարոն Նիկո'լ, ի՞նչ է, որոշել ես գալ իշխանության ու ազդե՞լ դատական համակարգի վրա։

ՀԳ.3 Այո', Շանթ Հարությունյանը ցանկանում է ազատ արձակվել միայն արդարացմամբ։ Դա է նորմալ, բանական, բարոյական և ադեկվատ հասարակություններում վերաբերմունքը քաղբանտարկյալի հանդեպ։ Բայց ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, չէ՞ր կարող ազատել Շանթ Հարությունյանին առանց արդարացման։

Սուտ է բոլոր այն լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է։

ՀԳ.4 Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և բանտերից ազատվեցին թավշյա հեղափոխության մասնակիցները, այդ ժամանակ միանշանակ հնարավոր էր բանտից ազատել նաև մյուս քաղբանտարկյալներին։ Չէ՞ որ հանրային ռադիոյի շենք մտնելը (հատուկ պահպանվող գոտի) ավելի ծանր քայլ է, որին մասնակցել եմ նաև ես, քան մի քանի հոգով ոստիկանության հետ բախումը։

ՀԳ.5 Հարգելի' Նիկոլ Փաշինյան։ Դուք լավ գիտեք, որ ես կարողանում եմ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ չէր ցանկանա տեսնել ոչ մի իշխանություն։ Հիշու՞մ եք Հայաստան֊Պորտուգալիա խաղը։

Հենց դուք եկաք ինձ տեսնելու ոստիկանության բաժնում։ Հիշու՞մ եք Հռոմի Պապի այցը հայաստան՝ Գյումրի։ Առջևում կարևոր աշուն է, պարո՛ն Փաշինյան։

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica