close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքն ու բիզնեսները

Իրավունք

8 Օգոստոսի 2018, 22:29
 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքն ու բիզնեսները

FACT.TV-ն հրապարակել է լրագրողական հետաքննություն` Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվում է խոշոր ունեցվածք: Վերջինս նաև եղել է մի շարք սկանդալային պատմությունների կիզակետում: Ավանի Բաբաջանյան մեկ հասցեում գտնվող հսկա առանձնատան մասին շատերն են լսել, բայց նրա իրական չափերը, տեսքը բարձրից տեսել են քչերը: Այս հսկա կալվածքի ընդհանուր մակերեսը կազմում է 10․532 քառակուսի մետր:

Դղյակը գրանցված է Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունով, որը նա նվիրատվություն է ստացել է 2014թ․փետրվարին: 2500 մետր քառակուսի մակերեսով եռահարկ դղյակն ունի նաև նկուղային հարկ։Առջևում կառուցված է շրջանաձև լողավազան: Ինչպես արդեն հասցրել եք նկատել, հարևանությամբ կա թենիսի կորտ: Իսկ բուսածածկ հսկա տարածքում կատարված է թանկարժեք լանդշաֆտի դիզայն, կառուցված են ջերմոցներ: Անմիջապես մուտքի մոտ տեղակայված է պահակակետը: Այս վիթխարի տարածքի, առանձնատան և կից կառույցների արժեքը մասնագետներիգնահատմամբ կազմում է 7-10 մլն դոլար: Գլխավոր հարցն այն է, թե ինչ միջոցներով է կառուցվել այս հսկա դղյակը մի երկրում, որտեղ մոտ 900.000 մարդ ապրում է աղքատության պայմաններում:

Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվում են նաև մի շարք բիզնեսներ: Դրանց շարքում առանձնանում է Սևանի ափին գտնվող Հարսնաքար հյուրանոցն ու կից հանգստի գոտին՝ 94․000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը նա կառուցել է 2002թ․: Քառահարկ հյուրանոցի 3-րդ և 4-րդ հարկերը ննջարանային են, իսկ2-րդ հարկում տեղակայված է խաղասրահը։ Հատկանշական է, որ կադաստրում հողատարածքի գործառնական նշանակությունը գրանցված է առողջարարական նպատակներով։ Ռուբեն Հայրապետյանի խաղատունը հավանաբար, առողջարար է, նպաստում է սրտանոթային հիվանդությունների բուժմանը։ Հյուրանոցային համալիրի առջևում հսկա ջրաշխարհ է:Կան նաև տասնյակ քոթեջներ, սրճարաններ, փրկարար կայաններ, պոմպակայաններ, սանհանգույցներ, հանդերձարաններ, մանղալներ, խանութ, ավտոտնակ, պահակատներ, ավտոկայանատեղի, կաթսայատներ, բուժկետ, փակ ձիարշավարան լանդշաֆտ՝ կրկին թանկարժեք լանդշաֆտային դիզայնով և այլն: Այստեղ առաջարկվում են նաև մի շարք ծառայություններ՝ այդ թվում՝ խնջույք նավի վրա և այլն: Այս հյուրանոցային համալիրի շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը:

Բոլորիդ հայտնի համանուն մյուս ռեստորանը գտնվում է Ավանում։Սա այն նույն ռեստորանն է, որտեղ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները դաժանաբար ծեծելով սպանեցին 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։ Այն գրանցված է Ռուբեն Հայրապետյանի հոր՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունով։ 3000 մետր քառակուսի մակերեսով և մի քանի միլիոն դոլար արժողությամբ այս ռեստորանը ներկայում ընդլայնվում է, կատարվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում բակային լողավազաններ և այլն»:

Մանրամասները` տեսանյութում

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica