Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան
Հասարակություն

Օգոստոսի 8-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների թաղամասի թիվ 5 շենքին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 18:36-ին:
Այրվել են Կ. Ո.-ին պատկանող խորդանոցը` գույքով (6 քմ) և ավտոտնակի տանիքը (մոտ 4 քմ):