close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնաբերվել է Լոռու մարզում կորած համարվող 28-ամյա քաղաքացու դին

Հասարակություն

8 Օգոստոսի 2018, 21:05
 Հայտնաբերվել է Լոռու մարզում կորած համարվող 28-ամյա քաղաքացու դին

Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում Օձուն հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից կիրճում (120 մ խորությամբ):

Փրկարարները կիրճից պատգարակով դուրս են բերել քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 11 հրշեջ-փրկարար:

Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica