close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը. Սահակաշվիլի

Քաղաքական

8 Օգոստոսի 2018, 15:48
 Փաշինյանի հաջողությունից կախված է մեր բոլորի հաջողությունը. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը:

 «Ես շատ ուրախ եմ Փաշինյանի համար,  կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Միակ բանը, որ պետք է անի՝ պետք է փոխի համակարգը: Այսինքն, նրա  հրամանները հին իրավապահները դեռ կատարելու են, բայց նրանք պարտադիր պատերազմ են պատրաստելու նրա դեմ: Ես վստահ եմ, որ Պուտինը ցանկանում է զրկել նրան իշխանությունից… Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը: Դեռ ուշ չէ: Նա պետք է ամբողջությամբ փոխի իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեզ բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին:

 Սահակաշվիլիի խոսքով` Փաշինյանը մեծ մարդ է, սակայն պետք է արագ բարեփոխումներ իրականացնի:

«Նա չունի մեկ տարի, 1,5 տարի, 2 տարի: Քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն պետք է օգտագործել: Թող սովորի մեր սխալների վրա: Թող իր սխալները չգործի, քանի որ նրա հաջողությունից ևս կախված է մեր բոլորի հաջողությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica