close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանք տեղանքում. Լևոն Մնացականյանը հանձնարարականներ է տվել

Արցախ

8 Օգոստոսի 2018, 12:50
 Աշխատանք տեղանքում. Լևոն Մնացականյանը հանձնարարականներ է տվել

Oգոստոսի 6-ից 8-ը Պաշտպանության բանակի հարավային և հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաև կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ, որոնք միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի և տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման և իրադրության հավանական զարգացումների դեպքում:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղանքում իրականացվող աշխատանքները կարևորել է կոնկրետ իրավիճակի վերլուծության, հակառակորդի հավանական գործողությունների գնահատման և դրանց համապատասխան գործողությունների իրականացման համատեքստում` շեշտելով, որ յուրաքանչյուրի գործառութային պարտականությունների տեսական իմացությունը հանդիսանում է գործնականում այն կիրառելու կարևոր նախապայման:

Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում միավորումների, զորամասերի և համապատասխան ծառայությունների պատասխանատուները հանդես են եկել իրենց առաջադրված խնդիրներից ածանցվող զեկույցներով:

Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica