close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակվեցին Արցախի այն պատգամավորների անունները, որոնք միջնորդել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար

Արցախ

7 Օգոստոսի 2018, 21:51
 Հրապարակվեցին Արցախի այն պատգամավորների անունները, որոնք միջնորդել են  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար

Հրապարակվել են Արցախի այն պատգամավորների անունները, որոնք օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:

Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան,

Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս , միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

ԱԺ պատգամավորներ.

1.Արթուր Թովմասյան

2.Ռուդիկ Հյուսնունց

3.Ռոմելա Դադայան

4.Արզիկ Մխիթարյան

5.Վարդգես Ուլուբաբյան

6.Վարդգես Բաղրյան

7.Արամ Գրիգորյան

8.Ռոբերտ Ղահրամանյան

9. Գրիգորի Կասպարյան

10.Արմեն Օհանյան

11.Ժաննա Գալստյան

12.Դավիթ Մելքումյան

13.Աշոտ Ղուլյան

14.Լյուդվիգ Բարսեղյան

15.Արարատ Օհանջանյան»:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica