close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետնախարարը քննարկել է անհուսալի վարկառուների կուտակած տույժերի եւ տուգանքների ներման հարցերը

Արցախ

7 Օգոստոսի 2018, 20:40
  Արցախի պետնախարարը քննարկել է  անհուսալի վարկառուների կուտակած տույժերի եւ տուգանքների ներման հարցերը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման սկզբում Գ․Մարտիրոսյանը կարեւորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության եւ ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջեւ առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման եւ հիպոթեքային վարկավորման ասպարեզներում։

Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած եւ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առեւտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի եւ դուրս գրված վարկերի տույժերի եւ տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի եւ տուգանքների ներմանը եւ վարկերի վերակազմավորմանը։ Համփոփումն այդ ներկայացումների՝ պետնախարարը կարեւորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության եւ վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ աշխատանքային քարտերի սպասարկմանը եւ գործընթացի բաց եւ մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիպոթեքային շուկայի ակտիվացմանը եւ բանկային կապիտալի ներգրավմանը, հիպոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica