close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեդվեդևը բացատրել է` ինչու ռուսական տանկերը 2008-ին չմտան Թբիլիսի

Աշխարհ

7 Օգոստոսի 2018, 12:46
 Մեդվեդևը բացատրել է` ինչու ռուսական տանկերը 2008-ին չմտան Թբիլիսի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Коммерсантъ-ի հետ զրույցում պատմել է , որ 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՌԴ-ն նպատակ չուներ ջախջախել Վրաստանը և մահապատժի ենթարկել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտնում է РИА Новости-ն:

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ ռուսական տանկերը կանգ են առել Թբիլիսիից 10 կմ հեռավորության վրա, վարչապետը նշել է, որ  նպատակ կար դուրս բերել վրացական զորքերը Ցխինվալիից, կարգուկանոն հաստատել և կանխել բռնության սրացումը և ռազմական գործողությունները:

«Ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ կայացրել զսպվածություն ցուցաբերել և չշարունակել հետագա գործողությունները»,-ասել է Մեդվեդևը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica