close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում ներքաղաքական վիճակը դժվար թե դրականորեն ազդի բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. Կազիմիրով

Արցախ

7 Օգոստոսի 2018, 11:12
  ՀՀ-ում ներքաղաքական վիճակը դժվար թե  դրականորեն ազդի բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. Կազիմիրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր հոդվածում գրում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է ԼՂ  հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Հոդվածը հրապարակվել է Независимая газета-ում:

 Վլադիմիր Կազիմիրովը  կարծիք է հայտնում,  որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Նա հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից:

 Ըստ Կազիմիրովի, սակայն, ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը, առաջացած տարաձայնությունները դժվար թե  դրականորեն ազդեն Բաքվի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. պատահական չէ, որ Բաքվից արդեն մեղադրում են Հայաստանին հանդիպումների և բանակցությունների տապալման մեջ: 

 «Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Անհարմար է դրսից ինչ-որ բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն ԼՂ ճակատագրի մասին, այլ ոչ թե իրենց դիրքերի»,- գրում է Կազիմիրովը:

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica