close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ. Ոստիկանապետը աշխատանքային այցեր է կատարել մարզեր

Իրավունք

6 Օգոստոսի 2018, 21:33
 Ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ. Ոստիկանապետը աշխատանքային այցեր է կատարել  մարզեր

Օգոստոսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության Արմավիրի և Արագածոտնի մարզային վարչություններում։ Արմավիրի մարզային վարչության ծառայողների աշխատանքային պայմաններին ծանոթանալուց հետո Վալերիյ Օսիպյանը հանդիպեց վարչության անձնակազմին։

Ոստիկանության պետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Արմավիրի ոստիկանների աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է բացահայտումների ցուցանիշը։ Այդուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ակտիվացնել բնակարանային գողությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները, ընդ որում, դրանք պետք է իրականացվեն բաժինների բոլոր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքով։ 

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ իրականացնել ամենօրյա աշխատանք և՛ կանխարգելման, և՛ բացահայտման նպատակներով։ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ Ոստիկանության պետը հատուկ անդրադարձավ նաև ոստիկան-քաղաքացի շփումներին՝ պահանջելով լինել չափազանց հարգալից․ հատկապես տուժողների նկատմամբ հարգանքը պետք է ընդգծված լինի։ Վալերիյ Օսիպյանը գործընկերներին հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ անկախ մասնագիտությունից, դիրքից, սոցիալական դրությունից ու կարգավիճակից՝ հրամայելով բացառել խտրական վերաբերմունքը։ Աշխատանքային հանդիպման ավարտին Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին։ 

Պարգևատրումներից հետո Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ ծառայության նկատմամբ սրտացավ ու բարեխիղճ ոստիկանները մշտապես խրախուսվելու են։ 
Հաջորդ հանդիպումը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ էր՝ Աշտարակում։ Ոստիկանության պետը նախ անդրադարձավ մարզի ոստիկանների թերություններին ու բացթողումներին՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց արագ և արդյունավետ շտկման ուղղությամբ։

Վալերիյ Օսիպյանը հրահանգեց, ակտիվացնել տարաբնույթ միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման, հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Պահանջեց, որ բաժինների տարբեր ստորաբաժանումները, անկախ ծառայության ուղվածությունից, աշխատեն համախմբված և համագործակցելով, ինչը, միանշանակ, արդյունավետ է լինելու։ Վալերիյ Օսիպյանը Արագածոտնի ոստիկաններից ևս պահանջեց ոստիկան-քաղաքացի շփումներում լինել չափազանց բարեկիրթ՝ հիշեցելով, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից։ «Օրենքի առաջ հավասար են բոլորը»՝ հավելեց ոստիկանության պետը։ 
Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվեցին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica