close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը մտադիր է հեշտացնել երկրում արժույթի շրջանառության կանոնները

Աշխարհ

6 Օգոստոսի 2018, 13:50
 Իրանը մտադիր է հեշտացնել երկրում արժույթի շրջանառության կանոնները

Իրանի պետական հեռուստատեսությունը օգոստոսի 5-ին հայտնել է երկրում արժույթի շրջանառության կանոնները հեշտացնելու Թեհրանի ծրագրերի մասին: Այդ քայլը պայմանավորված է ազգային արժույթի կտրուկ անկմանը դիմակայելու մտադրությամբ և ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին պատրաստվելու անհրաժեշտությամբ: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 Մասնավորապես,  Թեհրանը չեղարկում է փոխանակման կետերում ճկուն փոխարժեքներով առձեռն արժույթի վաճառքի արգելքն այնպիսի նպատակների համար, ինչպես արտասահման մեկնելը: Բացի այդ, իշխանությունները մտադիր չեն սահմանափակել արժույթի կամ ոսկու ներկրումն Իրան, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը հնարավոր կլինի ձեռք բերել ամուր արժույթով, որն այդ նպատակներով հասանելի կլինի նվազեցված փոխարժեքով:

Հիշեցնենք, որ Իրանում վերջին օրերին բողոքի ցույցեր էին. մարդիկ բողոքում էին տնտեսական իրավիճակից:

Հեղեղումներ` Սոչիում
16 Հուլիսի 2019, 22:57 Հեղեղումներ` Սոչիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica