close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլին»

Տարածաշրջան

6 Օգոստոսի 2018, 11:51
 Թուրքիան չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլին»

Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին. այդ մասին հայտարարել է թուրքական «TRT»  պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։ 

Ըստ NTV-ի` նման որոշման պատճառը նախ քվեարկության համակարգն է: Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ այդ երգի մրցույթին մասնակցում են այնպիսի մարդիկ , ինչպիսին է օրինակ «Մորուքավոր կին» մականունը ստացած ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրսթը, ով միաժամակ իրեն համարում է և՛ կին, և՛ տղամարդ։

Էրենի խոսքով` իրենք  չեն կարող ժամը 21։00-ին հեռարձակել մի երգի մրցույթ, որին մասնակցում է «մորուք պահող, կիսաշրջազգեստ հագնող և սեռական կողմնորոշում չունեցող ինչ-որ մի ավստրիացի, այն դեպքում երբ այդ ժամին երեխաները դեռևս քնած չեն»։

Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվել է Պորտուգալիայում։

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica