close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այնթափում գործող գիշերային ակումբի մոտ 28-ամյա երիտասարդի են սպանել

Իրավունք

6 Օգոստոսի 2018, 11:23
 Այնթափում գործող գիշերային ակումբի մոտ 28-ամյա երիտասարդի են սպանել

Այսօր սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ժամը 00:46-ին  ոստիկանությունում ահազանգ է ստացել, որ տղամարդ են դանակահարել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  նույն օրը ժամը 00:35-ի սահմաններում, Այնթափ գյուղում գտնվող «VARDA» գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարավածել է 28-ամյա Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է:

Shamshan.com-ի տեղեկություններով` նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության գործիք դանակն հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում եղել է դատապարտված: 

Ջերմաստիճանը կնվազի
17 Փետրվարի 2019, 16:43 Ջերմաստիճանը կնվազի
«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica