close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+13°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Wikileaks-ի հրապարակման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

Իրավունք

3 Օգոստոսի 2018, 23:14
 Wikileaks-ի հրապարակման հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

Այսօր Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի, ինչպես նաև 0038 գաղտնի հրամանի մասին: Հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ հարցաքննության է կանչվել նաև Արմեն Գևորգյանը: Սասուն Խաչատրյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ , որը նախատեսում է քրեական  պատասխանատվություն 332 հոդվածի  3 մասով:

ՀՔԾ պետը նշեց, որ տարիներ առաջ եղավ Wikileaks-ի հրապարակում, որի հիման վրա այսօր քրեական գործ է հարուցվել: Հրապարակման մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, և ըստ հրապարակման, Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ:

«Դա ծանր հանցանք է, նախատեսում է  մինչև 6 տարի ազատազրկում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica