close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանները հետապնդել ու բռնել են բնակարանային գողության փորձ կատարածին

Իրավունք

3 Օգոստոսի 2018, 19:19
 Ոստիկանները  հետապնդել ու բռնել են բնակարանային գողության փորձ կատարածին

Օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ժամը 5-անց 35-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնեց, որ իրենց բնակարանի դուռը փորձում են բացել։ Բնակարանը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում է։ 
Կատարվածի մասին օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային կարգախումբը։ 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ՝ ավագ ենթասպա Սաշա Սարգսյանն ու ենթասպա Վահան Սարատիկյանը, վայրկյան չկորցնելով, շտապեցին Բ2 թաղամասի թիվ 93 շենք։ Շենքի բակում հետապնդել ու բռնել են մի տղամարդու և կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Խոսքը Իսակովի պողոտայում ապրող Սամվել Վահրամյանի մասին է։ Նա բռնվելիս ձեռքից գցել էր տոպրակ, որի մեջ կային տարբեր իրեր, այդ թվում՝ փականներ բացելու հարմարեցված գործիքներ, բանալիներ, մեկ զույգ ձեռնոց և այլն, որոնք առգրավվեցին։ 
Տուժողից հաղորդում է ընդունվել։ 
42-ամյա Վահրամյանը ձերբակալվել է։

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica