close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յուրի Խաչատուրովը պարտավորվել է ներկայանալ ՀՔԾ` քննչական գործողությունների մասնակցելու հրավեր ստանալու դեպքում

Իրավունք

2 Օգոստոսի 2018, 19:59
 Յուրի Խաչատուրովը պարտավորվել է ներկայանալ ՀՔԾ` քննչական գործողությունների մասնակցելու հրավեր ստանալու դեպքում

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովին բացակայել երկրից, սակայն նա պարտավոր կլինի հարցաքննության կամ քննչական գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Վարույթը իրականացնող մարմինը որևէ արգելք և խոչընդոտ չի տեսնում, որպեսզի Յուրի Խաչատուրովը գտնվի այլ վայրում: Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ Յուրի Խաչատուրովը պարտավոր է օրենքով սահմանված կարգով հարցաքննության կամ քննչական այլ գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթը իրականացնող մարմին, ինչի մասին մենք մեր միջնորդության մեջ ասել էինք և պարտավորվել էինք այդ դեպքում ներկայանալ վարույթը իրականացնող մարմին»,-ասաց Պողոսյանը:

Միհրան Պողոսյանը նաև հայտնեց, որ Յուրի Խաչատուրովն այս պահին Հայաստանում է: «Չեմ կարծում, որ նա հույժ գաղտնի պայմաններում դուրս կգա Հայաստանից: Ամեն դեպքում, նրա գործունեությունը հրապարակային է: Եթե նա գտնվի ՀԱՊԿ մշտական տեղակայման վայրում, մենք էլ ձեր միջոցով հանրությանը կտեղեկացնենք, որ նա բացակայում է Հայաստանից և գտնվում է ՀԱՊԿ մշտական տեղակայման վայրում՝ Մոսկվայում»,- նշեց փաստաբանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica