close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումներ` քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության բաժիններում

Իրավունք

2 Օգոստոսի 2018, 10:30
 Չարաշահումներ` քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության բաժիններում

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաև բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի և Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica