close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենն և հաշվապահը յուրացումներ են կատարել

Իրավունք

1 Օգոստոսի 2018, 20:22
  Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենն և հաշվապահը յուրացումներ են կատարել

Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին:

Ըստ հաղորդման՝ 2013-2015թթ. նոյեմբեր ամիսներին Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի  աշխատավարձի  ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին  տրվել է  պարգևավճար և  պահվել եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արձանագրվել եկամտային հարկի հաշվարկում և  եկամտային հարկ չի վճարվել: Նշված ժամանակահատվածում մանկապարտեզը չի գործել և աշխատողների անվան դիմաց դրված  ստորագրությունները կասկած են հարուցում:

2013-2015թթ. ընթացքում աշխատավարձի  ցուցակներով վճարվել է  2.776.000 ՀՀ դրամ: Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի տնօրեն Ք. Ամիրյանի ստորագրությունը:  

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել  Վեդիի քննչական բաժին:

Նախաքննությամբ  պարզվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին հնարավոր պատճառված  վնասն  ըստ տարիների կազմում է՝ 2013 թ-ին  880.000 դրամ, 2014 թ-ին 924.000, 2015 թ-ին 972.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ  Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը բացի եկամտային հարկի հաշվարկում  ընդգրկված աշխատակիցներից, այլ անձանց՝  թեկուզ նախկինում որպես  իր աշխատակիցներ հաշվառվող, 2013-2015թթ. նոյեմբեր ամիսների  համար չէր կարող  գործատուի  իրավական ակտով  հաշվարկել պարգևատրում: Տվյալ փաստը  դատահաշվապահական փորձաքննությամբ  դիտվել  է  ոչ հիմնավոր:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով  որոշումներ են կայացվել նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություներ: Ըստ փորձաքննությունների՝ «Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  2011, 2012, 2013, 2014 և 2015թթ. նոյեմբեր ամիսների հավելավճարի /պարգևավճարի/ ցուցակներում  աշխատակիցների անվան դիմաց  «Ստացողի ստորագրությունը» սյունակներում առկա ստորագրությունների մեծ մասը կատարվել են տնօրեն Ք. Ամիրյանի և մանկապարտեզի հաշվապահի գործառույթներն իրականացնող Շ. Խաչատրյանի կողմից, իսկ մի մասը հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով:

Պարզվել է, որ նշված 5 տարիներին պարգևավճարների և հավելավճարների ընդհանուր գումարը կազմել է 3.586.000 ՀՀ դրամ, որից 849.036 ՀՀ դրամը վճարվել է եկամտահարկի և սոց. վճար, իսկ աշխատակիցների անվամբ դուրս է գրվել  զուտ  2.736.964 ՀՀ դրամ:

Քրեական գործով  կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նոր Կյանք համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Ք. Ամիրյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր  չափերով՝ ընդհանուրը 2.736.964  ՀՀ դրամ գումար և կեղծել  պաշտոնական փաստաթղթեր, իսկ Շ. Խաչատրյանն օժանդակել է Ք. Ամիրյանին յուրացման եղանակով գումարներ հափշտակելուն և կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, իսկ Նոր Կյանք համայնքի նախկին ղեկավար Մ.  Աբրահամյանը, նշված տարիներին հանդիսանալով Նոր Կյանքի համայնքապետ, իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր աշխատանքային  պարտականությունները կատարել է ոչ պատշաճ և իրականացրել է թույլ վերահսկողություն, որի հետևանքով Նոր Կյանք համայնքին պատճառվել է էական վնաս:

27.07.2018թ. Ք. Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Շ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի  325-րդ հոդվածի 1-ին մասով, Մ. Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի  1-ին մասով, ովքեր ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Քնարիկ Ամիրյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին այն մասին, որ  իր կողմից 2.736.964 ՀՀ դրամ  վճարվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի հաշվեհամարին որպես պատճառված վնասի հատուցում և դիմումին կից ներկայացվել 2.736.964 ՀՀ դրամ  վճարելու անդորրագրի պատճեն, իսկ Նոր Կյանքի համայնքապետարանից ստացված գրության համաձայն՝ Ք. Ամիրյանի կողմից 2.736.964 ՀՀ դրամ մուտքագրվել է  համայնքապետարանի հաշվեհամարին:   

Դատախազի համաձայնությամբ որոշումներ են կայացվել մեղադրյալներ Ք. Ամիրյանի և Շ. Խաչատրյանի նկատմամբ  վերը նշված հոդվածներով  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով՝ մեղադրյալների կողմից կատարած հանցագործություններում գործուն զղջալու հիմքով:

Նույն օրը քրեական գործով վարույթը կարճվել է և Մ. Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica