close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

14 քրեական գործ` սոցիալական ծառայության ստորաբաժանումներում ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ

Իրավունք

1 Օգոստոսի 2018, 19:48
 14 քրեական գործ` սոցիալական ծառայության  ստորաբաժանումներում ապօրինի վարձատրություն ստանալու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ։

Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տարբեր աշխատակիցների կողմից նախատեսված նպաստը ձևակերպելու նպատակով նպաստառուներից գումար պահանջելու և ստանալու վերաբերյալ։

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ և 312.1-րդ հոդվածների հատկանիշներով, որոնցով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունների վարույթում։

Նշված 14 քրեական գործերից 8-ը քննվում է Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ական՝ Շիրակի, Տավուշի, Արարատի և Լոռու մարզային քննչական վարչություններում:

Յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հեղեղումներ` Սոչիում
16 Հուլիսի 2019, 22:57 Հեղեղումներ` Սոչիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica