close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Բալայանը խոսել է ռուսական կողմի արձագանքի մասին

Քաղաքական

1 Օգոստոսի 2018, 17:50
 Տիգրան Բալայանը խոսել է ռուսական կողմի արձագանքի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից Арминфо-ն հետաքրքվել է, թե ինչպես նա կբացատրեր մեր հասարակությանը ռուսական կողմի գնահատականները ՀՀ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքին` կապված ՀՀ-ում տեղի ունեցող ներքին գործընթացների հետ, որոնք ուղղված են իրավական պետություն դառնալուն, անկախ արդարադատություն ունենալուն, կոռուպցիայի դեմ պայքարին, որոնք կառավարության ներքաղաքական առաջնահերթություններն են»,- ասել է նա:

Ըստ Բալայանի` այդ գործընթացները կապված չեն ՀՀ արտաքին քաղաքականության հետ: «Այդ առնչությամբ հաստատում ենք, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ուղղված են հայ-ռուսական դաշնակցային  հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը: Մենք հետևում ենք այդ ուղեգծին»,- ասել է խոսնակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica