close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ի անգործության պատճառով Խաչատուրովը չի կարողանում մեկնել ՌԴ. փաստաբան

Իրավունք

1 Օգոստոսի 2018, 15:22
 ՀՔԾ-ի անգործության պատճառով Խաչատուրովը չի կարողանում մեկնել ՌԴ. փաստաբան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, գրավի դիմաց ազատ արձակված Յուրի Խաչատուրովը չի կարողանում մեկնել ՌԴ` կատարելու իր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Խաչատուրովը միջազգային կազմակերպության ղեավար է, ունի ամենօրյա և անմիջական ղեկավարությամբ կատարվող պարտականություններ, դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով թույլատրել մեկնել այլ տեղանք` իր աշխատանքային պարտականությունները կատարելու: Սակայն ՀՔԾ-ն արդեն երկու օր է` չի պատասխանում մեր կողմից ներկայացված միջնորդությանը, ինչի արդյունքում, կարծում ենք, կազմալուծվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության գործունեությանը»,- նշեց պաշտպանը:

Նա պարզաբանեց, որ օրենքով նախատեսված է, որ, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, այլ տեղանք մեկնելու դեպքում դատախազը կարող է դիմել դատարան և պետականացնել գրավի գումարը:

Նշենք, որ հուլիսի 19-ից Խաչատուրովը գտնվել է գործուղման մեջ և ՀՔԾ ներկայանալու պատրվակով վերադարձել Հայաստան, սակայն այսօր` օգոստոսի 1-ին, նրա գործուղման ժամկետն ավարտվել է:

«Այս պահին ՀՀ-ում նա որևէ անելիք չունի, սակայն վարույթն իրակացող մարմնի դրսևորած անգործության պատճառով չի կարողանում մեկնել ՀՀ-ից»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե մեղադրյալը, որի նկատմամբ, որպես խափանման միջոց, գրավ է կիրառված, օրենքով սահմանված որևէ պարտականություն չունի վարույթն իրականացնող մարմնի առջև, այսինքն` հանգիստ կարող է լքել հանրապետությունը, Պողոսյանը պատասխանեց. «Մենք բարեխղճորեն դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի նրա կողմից սահմանը հատելու փաստը չմեկնաբանվի իբրև առանց թույլտվության այլ տեղանք մեկնել»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է, և քանի դեռ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ պաշտոնին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, որը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica