Բակո Սահակյանը պարգևատրել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին
Արցախ

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր٫ Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար٫ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արթուր (Արտաշես) Գրիգորյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։