close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Իրավունք

31 Հուլիսի 2018, 18:23
 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2018թ. թիվ 1459-Ա հրամանով կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը։

Նշված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ բժշկական կենտրոնն իրականացրել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայություն, որի ընթացքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցներ, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որի միջոցով խարդախությամբ հափշտակել են բժշկական կենտրոնին փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված գումարի չափը կազմում է մոտ 519.073.350 ՀՀ դրամ։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica