close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համա-Հ.Մ.Ը.Մ-ական բանակումը Հ.Մ.Ը.Մ.-ի պատմությանը ավելացրեց փայլուն էջեր. հայտարարություն

Հասարակություն

31 Հուլիսի 2018, 16:15
 Համա-Հ.Մ.Ը.Մ-ական բանակումը Հ.Մ.Ը.Մ.-ի պատմությանը ավելացրեց փայլուն էջեր. հայտարարություն

28 յուլիս 2018-ին Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումը հասաւ իր աւարտին: Այս բանակումը իւրայատուկ էր իր բնոյթով եւ մասնակիցներու թիւով: Քսան երեք տարբեր երկիրներէ եկած աւելի քան 1200 բանակողները պատմական օրեր ապրեցան` մասնակցելով Հայաստանի մէջ տեղի ունեցած միութեան հիմնադրութեան 100-ամեակին նուիրուած ձեռնարկներուն:

ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանի պատուիրակութիւնը իր 139 մասնակիցներով աշխուժ գործունէութիւն ցուցաբերեց եւ դրական ներդրում ունեցաւ այս բանակումին աշխատանքներուն: Այս գործունէութեան շնորհիւ պատուիրակութիւնը վերադարձաւ արձանագրելով պատուաբեր արդիւնքներ: Բանակումին ընթացքին Լիբանանի պատուիրակութիւնը գրաւեց զարգացման մրցումին եւ ռալիին առաջին դիրքը, խարուկահանդէսի` երկրորդ դիրքը եւ երկիրներու տաղաւարներու ներկայացումներուն երրորդ դիրքը:

Միութեան հիմնադրութեան 100-ամեակի ձեռնարկները եւ Համա-ՀՄԸՄ-ական բանակումը ՀՄԸՄ-ի պատմութեան աւելցուցին փայլուն էջեր: Անցած շաբթուան փառաշուք տօնակատարութիւններն ու Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումի պատմական ու անմոռաց օրերը ա՛լ աւելի ոգեւորեցին ՀՄԸՄ-ի սկաուտները յաւելեալ թափով շարունակելու իրենց աշխատանքները եւ պատուաբեր անցեալէն յաղթական ապագայ մը կերտելու:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica