Նախատեսվում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում. Ադրբեջանի ԱԳՆ
Արցախ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին Vesti.Az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի այն հայտարարությունը, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա:
Նա իր խոսքում նշել է, որ ևս մեկ հանդիպում կարող է կայանալ մինչև վերը նշվածը, իսկ Տիգրան Բալայանը հնարավոր է տեղյակ էլ չէ այդ հարցերից: