close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+19°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա պետական դիրքորոշում չէ, բայց նրանք ունեն դրա իրավունքը. Զախարովան՝ Ադրբեջան այցելած ռուս քաղաքագետների մասին

Արցախ

31 Հուլիսի 2018, 11:22
 Դա պետական դիրքորոշում չէ, բայց նրանք ունեն դրա իրավունքը. Զախարովան՝ Ադրբեջան այցելած ռուս քաղաքագետների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան, ով ամենամյա Жара երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին:

«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է նա:

Զախարովան նաև անդրադարձել է մի խումբ ռուսաստանցի քաղաքագետների` վերջերս Ադրբեջան կատարած այցին, որի ժամանակ նրանք խոսել էին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին: Ըստ նրա` ժողովրդավարական հասարակություն ունեցող ցանկացած երկրում կան բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ, դա պետական դիրքորոշում չէ, սակայն նրանք ունեն դրա իրավունքը, իսկ ՌԴ-ի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica