close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարուխանի գյուղապետը ապօրինություններ և յուրացումներ է կատարել

Իրավունք

30 Հուլիսի 2018, 22:38
 Սարուխանի գյուղապետը ապօրինություններ և յուրացումներ է կատարել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը, օգտագործելով ծառայողական դիրքը, 2008-ից 2016 թվականների ընթացքում համայնքի բնակիչներին տրամադրել է ավտոմեքենաների գույքահարկի կեղծ զրոյական տեղեկանքներ, տրանսպորտային միջոցների գույքահարկի համար գանձված շուրջ 15.000.000 դրամը չի մուտքագրել դրամարկղ և յուրացրել է։ Այս ապօրինության հետևանքով նշված տարիներին գույքահարկի գումարներին ավելացել են տույժ-տուգանքներ՝ մոտ 16.000.000 դրամի չափով։ Այսպիսով պետության և քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 31.000.000 դրամի նյութական վնաս։ 
Միջոցառումները շարունակվում են։

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica