close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա

Արցախ

30 Հուլիսի 2018, 17:34
 Ռուսաստանը, Հայաստանի և  Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան, որն ամենամյա Жара երաժշտական փառատոնին ներկա լինելու նպատակով այցելել է Բաքու, Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին:

Նա նշել է, որ ՌԴ-ն անկեղծորեն ուրախ է, որ երկկողմ համաձայնությամբ շարունակվում են շփումները: «Մենք միշտ ողջունել ենք և նպաստել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության զարգացմանը»,- նշել է  Զախարովան:

Ըստ նրա` այդ շփումների լավ արդյունքը խնդարահարույց հարցերի լուծման միջոցն է:

«Ռուսաստանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և՛ միջնորդ հանդիսանալով, և՛ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարեկամ երկիր լինելով, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է Զախարովան:

«Ռուսաստանը պատմականորեն իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ, որը բազմիցս հենց գործով է ապացուցել իր միջնորդական դերը: Այդպես է լինելու նաև ապագայում: Մեր դիրքորոշումը ԼՂ  հարցի վերաբերյալ անփոփոխ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica