close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+6°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Վստրեչի Ապերը

Իրավունք

30 Հուլիսի 2018, 15:07
 Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Վստրեչի Ապերը

Այսօր Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է  անձին առևանգելու մեղադրանքով հետախուզվող քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, նույն ինքը՝ Վստրեչի Ապերը:

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող` 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս հունիսի 18-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Վարդանյանի էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica