close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2019
USD1488.07
GBP1637.57
EUR1552.74
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի նախագահը մեծ մարդ է, մեծ փորձով. Վենեդիկտով

Հասարակություն

30 Հուլիսի 2018, 12:00
 Հայաստանի նախագահը մեծ մարդ է, մեծ փորձով. Վենեդիկտով

Эхо Москва-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը օրերս այցելել է Հայաստան և  իր հաղորդման շրջանակում պատմել այցի մասին:

Նա ասել է, որ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ և հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Գիտեք, այդ` բացառապես տարբեր ջենտլմենները` նախագահը և վարչապետը, նրանք բովանդակալից մարդիկ են: Մենք հասկանում ենք, որ այնտեղ ամեն դեպքում խորհրդարանական հանրապետություն է, և ըստ Սահմանադրության` վարչապետը ավելի ուժեղ է, սակայն ինձ թվաց, որ նա մեծ մարդ է, մեծ փորձով»,- նշել է Վենեդիկտովը` նկատի ունենալով Արմեն Սարգսյանին:

Նա նաև պատմել է, որ ցանկանում էր զրուցել Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն որոշ պատճառներով չի ստացվել:

Վենեդիկտովը հավելել է, որ մտադիր է ևս մեկ անգամ այցելել Հայաստան: Նա երեք օրվա ընթացքում հասցրել է լինել Գեղարդում, Գարնիում, Սևանում, Դիլիջանում և Էջմիածնում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica