close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չարաշահումներ Այնթապի միջնակարգ դպրոցում. Երեք անձի առաջադրվել է մեղադրանք

Իրավունք

28 Հուլիսի 2018, 15:43
 Չարաշահումներ Այնթապի միջնակարգ դպրոցում. Երեք անձի առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Այնթապի միջնակարգ դպրոցում, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, միջոցներ ձեռնարկվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017 թթ.։

Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2.355.768 ՀՀ դրամ։ Քննությամբ հստակեցվել է առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։

Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, տնտեսվարին և Նոր Խարբերդի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Դպրոցի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը. 2.355.768 ՀՀ դրամ փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին։ Նախաքննությունը շարունակվում է։

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica