close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+7°
+11°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիզբոնի տղաների հերոսական քայլը օրինակ էր նաև Քառօրյա պատերազմի հերոսների համար․ Երևանում կայացավ Գառնիկ Սարգիսյանի համերգը

Հասարակություն

28 Հուլիսի 2018, 13:00
 Լիզբոնի տղաների հերոսական քայլը օրինակ էր նաև Քառօրյա պատերազմի հերոսների համար․ Երևանում կայացավ Գառնիկ Սարգիսյանի համերգը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթով հանդես եկավ հեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգիսյանը։

Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակի համար աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմահազար Հ․Մ․Ը․Մ․-ականներ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ ժամանել էին համերգին՝ Լիզբոնի հերոսական գործողության 35-րդ տարելիցը նշելու։

Հ․Մ․Ը․Մ․-ի Կենտրոնական վարչության կազմակերպմամբ տեղի ունեցած այս տպավորիչ և եզակի ելույթի բացման խոսքն ստանձնեց և Լիզբոնի գործողության խորհուրդը փոխանցեց Հ․Մ․Ը․Մ․-ի «Մարզիկ» պաշտոնաթերթի խմբագիր Վիգեն Ավագյանը։

«Լիզբոնի հերոսներն անմահությունն ընտրեցին իմացյալ մահվան ճանապարհով։ Նրանք իրենց մահով կյանք տվեցին ազգին ու գաղափարին։ Նրանք զենքի ու զինյալ պայքարի դիմեցին ոչ թե նրա համար, որ պայքարի ուղին գերադասեցին պայքարի այլ ուղիներից, այլ պարզապես նրա համար, որ այդ օրվա պայքարի ուղիները փակվել էին իրենց դիմաց»,- նշեց Ավագյանը։

Նա նշեց, որ Լիզբոնի հերոսների հերոսական քայլը օրինակ էր, որ ուսանելի պիտի լիներ նաև Արցախյան պայքարի ազատամարտիկներին, Հայրենիքի սահմանները պաշտպանող հայկական բանակին և 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների համար։

«Լիզբոնի օրերին երազ էր անկախ Հայաստան ունենալը: Երազը, սակայն, իրականացավ: Այսօր էլ երազ է նոր Հայաստան ունենալը` ժողովրդավարական իսկական կարգերով, բարգավաճ տնտեսությամբ եւ ընկերային արդարությամբ: Երազ է Արցախն ու Նախիջևանը տեսնել Հայաստանի կազմում, Ջավախքը` իր տագնապները հաղթահարած, իսկ Սփյուռքը` Հայաստան դարձած: Այս բոլորը երազներ են, որոնք, սակայն, իրականանալի են լիզբոնյան կամքով եւ համահայկական ճիգով: Լիզբոնի տղերքը չեն մահացել, նրանք ողջ են․ նրանք կմահանան միայն այն ժամանակ, երբ նրանց արյունով շնչավորված՝ միացյալ հայությամբ միացյալ Հայաստանի գաղափարը մեր մեջ կմահանա»,- եզրափակեց Ավագյանը:

Այնուհետև «Արազ» նվագախմբի ընկերակցությամբ մեկուկես ժամանով ելույթով հանդես եկավ ազգային-հեղափոխական երգերի անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգիսյանը, որ իր երգերով վերապրեցրեց Լիզբոնի «խենթերի» հիշատակը, գովքը հյուսեց Արցախյան պայքարի նահատակների, վերակենդանացրեց ազգային-ազատագրական պայքարի մեր հերոսներին եւ Հայաստանի ու Հայ դատի «անկեղծ զինվոր»-ները դառնալու ուխտը կատարեց բեմից։

Ավելի քան 1000 հանդիսականներ ազգային վառ ապրումներով եւ Հ․Մ․Ը․Մ․-ական մեծ խանդավառությամբ ընկերակցեցին Գառնիկի երգերին՝ հիշելով Լիզբոնի տղաներին։

Համերգի ավարտին Հ․Մ․Ը․Մ․-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը վարչության անունից հուշանվեր փոխանցեց Գառնիկ Սարգիսյանին։

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica