close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում 3 ամսում 314 լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել

Տարածաշրջան

28 Հուլիսի 2018, 11:23
 Թուրքիայում 3 ամսում 314 լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել

Թուրքիայի «Անկախ հաղորդակցման ցանց» (BİA) կազմակերպությունը զեկույց է հրապարակել 2018թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում երկրում մամուլի և լրագրողների վիճակի վերաբերյալ. տեղեկացնում է Ermenıhaber-ը։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում թուրքական մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են քաղաքական, իրավական կամ ֆիզիկական հետապնդումների ու ճնշումների։  315  լրագրողի և հրատարակչի դեմ քրեական գործ է հարուցվել, որոնցից 24 –ի դեպքում մեղադրողը  պահանջել է  խստացված ռեժիմի ցմահ ազատազրկման պատիժ սահմանել։ 
Մեղադրյալներից երկուսն արդեն իսկ դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Լրագրողներին ուղղված հիմնական մեղադրանքները եղել են՝ «հեղաշրջման փորձին մասնակցությունը», «ահաբեկչական խմբավորման պրոպագանդան», «ահաբեկչական խմբավորմանն անդամակցությունը», «հանրապետության նախագահին վիրավորելը»։

Միայն հուլիսի ընթացքում մասնագիտական գործունեության պատճառով ազատազրկվել է 127 լրագրող։ Ապրիլ – հունիսին 65 լրագրող սպառնալիքների թիրախ է դարձել, նրանցից 7-ը մահվան սպառնալիքներ է ստացել։

Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica