close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաչատուրովի հարազատները վճարել են 5 մլն դրամ գրավը

Իրավունք

28 Հուլիսի 2018, 10:12
 Խաչատուրովի հարազատները վճարել են 5 մլն դրամ գրավը

Այս գիշեր` ժամը 2:10-ի սահմաններում, Մարտի 1-ի գործով մեղադրյալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել արգելանքից: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասությա դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի: Որպես գրավի չափ սահմանվել էր 5 մլն դրամը:

Մեզ հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի համար անսպասելի էր այդ որոշումը` հաշվի առնելով, որ մինչ այդ նույն մեղադրանքով կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica